26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

CNN-ի տարածած նյութերի քանի՞ տոկոսն է բաժին հասնում Ֆեյսբուքին. հետազոտություն

Սոցիալական ցանցերի դերն ու նշանակությունը բավականին մեծ է մարդկանց կյանքում: Օր օրի աճում է սոցցանցերի օգտատերերի թիվը: Այսօր մարդիկ միջին կտրվածքով օրական 1 ժամ 40 րոպե ծախսում են սոցիալական կայքերում՝ իրենց ընկերների տեղադրած նյութերը, նկարները հավանելով, լրահոս թերթելով և այլն: Սա կազմում է ինտերնետում անցկացրած ժամանակի մոտավորապես 30%-ը :

Սրանից կարելի է առանձնացնել մի կարևոր իրողություն: Նախ նկատենք, որ վերջին տվյալներով Ֆեյսբուքը գլխավորում է սոցիալական ցանցերի ցանկը օգտատերերի թվով: Ֆեյսբուքն արդեն մոտենում 1.6 միլիարդի շեմին: Բավականին արագ աճում է Instagram-ը: 2015 թվականի փետրվարի տվյալներով ամսական ակտիվ հաշիվների թիվը հասնում է մոտավորապես 400 միլիոնի: Վերջին երեք ամիսների տվյալներով, Instagram-ի ամենամեծ հոսքը գալիս է ԱՄՆ-ից (ամբողջ թրաֆիկի 23.9%-ը): հատկանշական է որ երկրորդ հորիզոնականում է Ռուսաստանը (ամբողջ թրաֆիկի 7.29%-ը):

Հաշվի առնելով վերոնշյալ ցուցանիշները՝ կարող ենք հստակ ասել, որ ցանկացած կազմակերպության, քաղաքական ուժի, լրատվական կայքի՝ սոցիալական ցանցերում արդյունավետ ռամզմավարություն կազմելն ու լսարանի ճիշտ թիրախավորելը հանգեցնելու է շոշափելի արդյունքների:

Ինչպես գիտենք, լրատվական կայքերը մեծ ուշադրություն են դարձնում սոցիալական ցանցերում նյութերի տարածմանը, քանի որ դրանով ընթերցանություն ու հավելյալ դիտում են ապահովում իրենց կայքերին:
Ինչևէ, երբ տեսնում ենք միջազգային առաջատար լրատվական կայքերի՝ սոցիալական ցանցերում տարածած նյութերի ցուցանիշները, համոզվում ենք, որ կայքերը իրենց նյութերի տարածման համար մեծամասամբ նախապատվություն են տալիս ֆեյսբուքյան հարթակին:

Վերցնենք օրինակ CNN-ը, The Huffington Post-ը և Dailymail-ը: CNN-ի տարածած նյութերի 88.7%-ը բաժին է հասնում Ֆեյսբուքին, 7.8%-ը թվիթերին, 2.5%-ը google + ին, 1%-ը Linkedin-ին: The Huffington Post-ն սոցիալական ցանցերում իր լրատվական նյութերի 95.5%-ը տեղադրում է Ֆեյսբուքում, 2.9%-ը թվիթերում: Dailymail-ն իր նյութերի 92.1%-ը Ֆեյսբուքում է, 5%-ը՝ թվիթերում, ինչպես նաև 2.1%-ը pinterest-ում, 0.7%-ը google + ում, 0.2%-ը Linkedin-ում: Պատկերը հստակ է՝ վերոնշյալ լրատվական կայքերն իրենց հոդվածների, նյութերի մեծ մասը տարածում են Ֆեյսբուքում:

Չնայած վերոնշյալ ցուցանիշներին՝ նշենք, որ շատ ժամանակ լրատվական կայքերը, այսպես ասած Ֆեյսբուքը «կապում են» թվիթերի հետ և առաջինում տեղադրելիս նյութն ավտոմատ հայտնվում է նաև թվիթերում: Նկատենք նաև, որ նշված լրատվական կայքերն իրենց նյութերը ֆեյսբուքից հետո ամենաշատը տարածում են թվիթերում: Թվիթերը որպես միկրոբլոգ ամենահարմարն է լրատվական նյութեր տարածելու, կարճ ինֆորմացիոն մեսիջներ հղելու առումով:

Ամփոփելով այս ամենը, տեսնելով ու ուսումնասիրելով թվերը՝ համոզվում ենք, որ ֆեյսբուքը լրատվական կայքերի համար հանդիսանում է ամենակիրառվող գործիքը:

Ռուբեն Խաչատրյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ