25 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2020
KFC

Դրամի կտրուկ արժեզրկում կունենա՞նք

19.12.38

Վերջին օրերին ուշագրավ միտում է նկատվում փոխարժեքի շուկայում: Ամերիկյան 1 դոլարը թանկացել է 3 դրամով, եվրոն կտրուկ անկումից հետո, այսօր առավոտյան թանկացել է 1 դրամով: Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանից Henaran.am-ը հետաքրքրվեց փոխարժեքի տատնումները հնարավո՞ր է հանգեցնեն անցած դեկտեմբերին տեղի ունեցած իրավիճակին, երբ դրամը կտրուկ անկում գրանցեց.

«Փոխարժեքի շուկայում տատանումները շատ բնորոշ են: Նախկինում մենք հաճախակի չենք ունեցել այդպիսի վայրիվերումներ: Դա պայմանավորված է եղել տարբեր գործոններով , բայց շատ բնական գործընթաց է և միշտ լինելու է արժևորումներ և արժեզրկումներ:

Տատանումները կարող են կախված լինել Ամերիկայի Միացյալ Նահանգների տնտեսության վերելքով և համաշխարհային շուկայում նավթի գների տատանումներով»: Փոխարժեքի տատանումները կարող են կապված լինել նաև քաղաքական գործընթացների հետ:

«Օրինակ` Ռուսաստանի նախագահի մամլո ասուլիսի ժամանակ ռուսական ռուբլին արժևորվեց և շատ ուղղակի ազդեցություններ դրանք թողնում են փոխարժեքի շուկայում: Մտահոգվելու կարիք չկա, մեծ ցնցումների համար հիմքեր, խնդիրներ չեմ տեսնում և տագնապի առիթ ևս չեմ տեսնում»: Հիշեցնենք, ԱՄՆ 1 դոլարի փոխարժեքը կազմել է 484,59 դրամ` աճելով 0,88 դրամով: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.19 դրամով և կազմել է 511,78 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0,07 դրամով` կազմելով 7,15 դրամ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ