23 Հունվարի, Հինգշաբթի, 2020
KFC

«Հայերից մի «էշ» կարող է հայտնվել և կուլ տալ խայծը»

D6CB9EE9-A1ED-495A-B159-D46368C91F5B_mw1024_s_n

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը Henaran.am-ի խնդրանքով անդրադառնալով Բաքվի Դիվանագիտական ակադեմիայում Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլու Հայաստանին ուղղված կոչին` ասաց, որ այդ ամենը Թուրքիայի կողմից Հայաստանին նետված խայծ է:

Հիշեցնենք, Դավութօղլուն, խոսելով Ղարաբաղյան հարցի մասին, կոչով դիմել է Հայաստանին. «Եթե վերադարձնեք Ձեզ չպատկանող հողերը, ապա կընդգրկվեք Թուրքիա-Ադրբեջան-Թբիլիսի խմբի մեջ: Մենք ոչ ոքի նկատմամբ թշնամական դիրքորոշում չունենք: Սակայն Ղարաբաղի հարցում մեր դիրքորոշումը հստակ է: Թուրքիան ցանկանում է ողջ տարածաշրջանում խաղաղություն հաստատել: Թուրքիան երբեք կողմ չի եղել մեկուսացմանը»:

«Չի բացառվում, որ հայերից մի «էշ» կարող է հայտնվել և կուլ տալ այդ խայծը: Դավաճան հայեր մենք ունենք և կարող է վարձու հայեր արթնանան և սկսեն կանչել, որ պետք է թուրքին սիրենք և տանք, որ թուրքը մեզ սիրի»: Մեր այն հարցին, արդյո՞ք սա Թուրքիայի կողմից «փափուկ» վերջնագրի տեսքով սպառնալիք չէ Հայաստանին ուղղված` եթե յասպես չանեք, կշարունակվի շրջափակումն ու մեկուսացումը, Շաքարյանցը պատասխանեց.

«Սա սպառնալիք չէ, Թուրքիան հասկանում է, որ տվյալ պարագայում ինքը ի վիճակի չի որևէ բան փոփոխել հատկապես մեր տարածաշրջանում, այնպես որ սա սպառնալիք չէ: Սա փորձ է` տեսնելու համար կարո՞ղ են արթնացնել այսպես ասած` քնած երևանյան թուրքերին, թե՞ ոչ»:

KFC

Արխիվ

Հունվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ