26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սիբիրա՞խտը Երեւանում.Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի խմբագրությունում է հայտնվել անասնաբուժական փորձաքննության եզրակացությունը, որով հաստատվում է, որ անցյալ տարվա դեկտեմբերի 11-ին պետկրկեսին պատկանող ձին սատկել է սիբիրախտից: Ասել է թե՝ սիբիրախտը Վարդենիսից հասել է մայրաքաղաք: 

Կրկեսի ձիերը պահվում են “10-ից 10” համալիրի ձիարշավարանում: Թերթը այնուամենայնիվ, փորձեց ձիարշավարանից պարզել, թե որն է ձիու անկման պատճառը: “10-ից 10” համալիրի աշխատակից Խորենը թերթի հետ զրույցում համառորեն պնդեց, որ դեռ փորձաքննության պատասխանը չկա, բացի այդ, ձին ունեցել է երիկամի խնդիր: Թե ինչ կամ ինչու են թաքցնում ձիարշավարանում, այդպես էլ անհասկանալի մնաց: 

Նշված ձիարշավարանը պատկանում Է “X գրուպ”-ի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանին (ձվերի Խաչիկ):

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ