26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԲՀԿ-ն՝ Տեր-Պետրոսյանի վերլուծության մասին

ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը կարծում է, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը իրավունք ունի իր կարծիքը հայտնել Սահմանադրության նախագծի վերաբերյալ, սակայն չի ցանկանում որևէ մեկնաբանություն անել ասածի վեաբերյալ:

Henaran.am-ի հետ զրույցում Բաբայանը հիշեցրեց, որ իրենց քաղաքական ուժը «այո» է ասում Սահմանադրական փոփոխություններին և ակտիվորեն մասնակցում քարոզարշավին:

«Մենք արդեն վաղուց հայտարարել ենք մեր տեսակետները, բանականաբար չենք կիսում նրա մտահոգությունները, բայց չենք էլ ցանկանում մեկնաբանել»,- ասաց ԲՀԿ պատգամավոր Բաբայանը:

Հիշեցնենք, որ երեկ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել ծավալուն վերլուծությամբ և նշել, որ Սահմանադրական հանրաքվեն իրենից ներկայացնում է անկանխատեսելի հետևանքներով հղի մի արկածախնդրություն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ