27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայտնի են “Օսկարի” հավակնորդները /վիդեո/

Հունվարի 10-ին Լոս Անջելեսում հայտարարվել են “Օսկարի” հավակնորդները: Ամենաշատը` 12 անգամ, նշվում է Սթիվեն Սփիլբերգի “Լինքոլն” ֆիլմը, իսկ 2-րդը` անվանակարգերի թվով, Էնգա Լիի ”Պի կյանք” ֆիլմն է:

“Լավագույն ֆիլմ” անվանակարգում բացի վերոնշյալ ֆիլմերից ներկայացված են Միխայիլ Հանեքեի “Սեր”-ը, Բեն Աֆլեքի “Արգո” գործողություն”-ը, Թոմ Հուփերի “Մերժվածները”, Քվենտին Տարանտինոյի “Ազատագրված Ջանգո”-ն, Դեւիդ Օ. Ռասելի “Իմ ընկերը խելագար է”, Քեթրին Բիգելոյի “Համար մեկ նպատակ”-ը, Բեն Զայթլինի “Վայրի հարավի գազանները”: 

Լավագույն  կանացի դերի համար ներկայացված են Ջեսիկա Չեսթեյնը, Կվենժանե Ուոլիսը, Նաոմի Ուոթսը, Ջենիֆեր Լոուրենսը, Էմանուել Ռիվան: Ի դեպ, Ուոլիսը “Օսկարի” պատմության մեջ ամենաերիտասարդ դերասանուհին է. նա 9 տարեկան է:

Տղամարդու լավագույն դերի համար ներկայցված են Բրեդլի Կուպերը, Դենիել Դեյ-Լյուիսը, Հյու Ջեքմենը, Խոակին Ֆենիքսը եւ Դենզել Վաշինգտոնը:

Կարեն Շահնազարովի “Սպիտալ վագր” ֆիլմը, որն “Օսկարի” էր առաջադրել Ռուսաստանից, շորթ-լիստում չի հայտնվել:

Ամերիկյան կինոակադեմիայի 85-րդ մրցանակաբաշխությունը կկայանա փետրվարի 24-ին: Այն կվարի Սեթ Մաքֆարլեյնը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ