26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նժդեհի գերեզմանի շրջակայքը խոզանոցի է վերածվել . “Չենք լռելու” /վիդեո/

“Չենք լռելու” երիտասարդական նախաձեռնությունն ահազանգում է, որ Վայոց Ձորի մարզի Սպիտակավոր եկեղեցու շրջակայքը, որտեղ, ի դեպ, հողին են հանձնված Գարեգին Նժդեհի մասունքները, լցված է աղբով:

Նախաձեռնության անդամները երեկ՝ հոկտեմբերի 23-ին, Նժդեհի գերեզման կատարած ուխտագնացություն ընթացքում իրենց հնարավորությունների ներածին չափով մաքրել են տարածքը, սակայն երկարամյա բարձիթողիությունից հետո այդ ուժերը չափազանց քիչ են:

Հատկանշական է, որ Նժդեհը համարվում է իշխող կուսակցության “գաղափարական հայրը”, եւ տեսանյութում պատկերվածի համար պետք է ամաչի ՀՀԿ-ի քվոտայով մշակույթի նախարար դարձած Հասմիկ Պողոսյանը, ում ենթակայության տակ է գտնվում հուշարձանների պահպանությունը:

Իսկ այն հայերի մասին, որոնք իրենց թույլ են տվել խոզանոցի վերածել նման սրբավայրը, խոսելն ավելորդ է:

Ավելորդ է խոսելը նաեւ Հայ առաքելական եկեղեցու մասին, որը շարունակում է հավատարիմ մնալ սարերում գտնվող վանքերի հետ որեւէ գործ չունենալու սկզբունքին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ