26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արմեն Աշոտյանը` Ձմեռ պապ. նախարարը բացում է գաղտնիքը /վիդեո/

”Ես այն տարիքում եմ, որ երեխաներիս համար ինքս եմ ծառայում Ձմեռ պապ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԿԳՆ Արմեն Աշոտյանը և բացեց գաղտնիքը. ”Տղաներս արդեն նամակներ են գրել և ուղարկել են հեռավոր Լապլանդիա, այնտեղից այդ նամակները Ձմեռ պապին ուղարկել է ինձ, ես էլ կիրականացնեմ նրանց ցանկությունները”:

Մեր զրույցի պահին, սակայն, նախարարը դեռ ժամանակ չէր ունեցել երեխաների` Ձմեռ պապիկին ուղղված ցանկությունները իրագործել, սակայն խոստացավ, որ անպայման կիրականացնի դրանք: Արմեն Աշոտյանի ժամանակը դեռ չէր ներել տան տոնածառն էլ դնել ու զարդարել, սակայն անպայման տոնածառը զարդարելու է տղաների հետ: ”Տղաներս մեծացել են ու պահանջում են, որ ես իրենց հետ զարդարեմ տոնածառը”,-նշեց:

ԿԳ նախարարի ընտանիքում ամանորը տոնելու ձևավորված հատուկ ավանդույթներ չկան: ”Ավանդական սովորույթներով ենք անցկացնում ամանորը”,-պատմեց նախարարը:

Հարցին, թե ինչ կցանկանար, որ 2013 թվականը բերի Հայաստանին ու հայ ժողովրդին, Արմեն Աշոտյանն ասաց. ”Անձնական երջանկություն, առողջություն եմ ցանկանում, մեր ծնողներն առողջ լինեն ու մեզ հետ լինեն, մեր հոգիներում լինի անդորր, որպեսզի մենք լինենք ուժեղ, որպեսզի կարողանանք կառուցել այնպիսի երկիր, որտեղ կուզենայինք, որ մեր երեխաներն ապրեն”: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ