27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հանրաքվեին կարելի է մասնակցել ID քարտերով. ԱԺ-ն քվեարկեց

Քիչ առաջ 74 կողմ, 13 դեմ և 18 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Ընտրական օրենսգրքում» եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթը:

ՀՀԿ-ական պատգամավորների հեղինակած փաթեթով լուծվում է Սահմանադրական հանրաքվեին այն 180 հազար քաղաքացիների քվերակության հարցը, ովքեր անձնագրի փոխարեն նույնականացման քարտեր ունեն: Օրենքով սահմանվում է, որ միայն նույնականացման քարտ ունեցող ՀՀ քաղաքացիները քվեարկության կկարողանան մասնակցել նույնականացման քարտերով: Նույնականացման քարտերի վրա դրոշմակնիք չի դրվելու, սակայն նույնականացման քարտով քվեարկած քաղաքացու անվան դիմաց ընտրացուցակում համապատասխան նշում է կատարվելու, ինչը հնարավորություն կտա վերահսկել քվեարկության ընթացքը:

Նկատենք, իշխող մեծամասնությունը մերժեց վերահսկողության մեխանիզմ սահմանել մատերը թանաքոտելու եղանակը և որոշվեց միայն նույնականացման քարտերով քվեարկող քաղաքացիների անվան դիմաց նշում անել:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ