27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Վենեսուելայի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խուան Վիսենտե Պարեդես Տոռեալբան (նստավայրը՝ Մոսկվա):

Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և նշել, որ Հայաստանը կարևորում է Հարավային Ամերիկայի տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Վենեսուելայի հետ հարաբերությունների ակտիվացումը: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ պարոն Վիսենտե Պարեդես Տոռեալբան, որպես Հայաստանում Վենեսուելայի առաջին դեսպան, իր գործունեությամբ կնպաստի երկկողմ միջպետական կապերի աշխուժացմանը և ամուր հիմքեր կստեղծի համագործակցության զարգացման համար:

Նախագահը հաջողություն է մաղթել դեսպանին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից Հանրապետության Նախագահը կարևորել է փոխադարձ բարձրաստիճան այցերը, ինչպես նաև միջխորհրդարանական համագործակցությունն ու այն զարգացնելու նպատակով Հայաստանի և Վենեսուելայի խորհրդարաններում բարեկամության խմբերի ստեղծումը:

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել միջազգային կառույցներում Հայաստանին վերաբերող կարևորագույն հարցերի քննարկումների ժամանակ Վենեսուելայի դիրքորոշումը և ընդգծել ՄԱԿ-ի ու այլ կազմակերպությունների շրջանակներում փոխշահավետ համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը:

Նախագահը երախտագիտություն է հայտնել Վենեսուելայի իշխանություններին և ժողովրդին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման համար, նշելով, որ իր պատմության ամենաողբերգական իրադարձության՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը նշող հայ ժողովրդի համար այդ քայլը մեծ նշանակություն ունի, և մեր ժողովուրդն այն մեծապես գնահատում է:

Վենեսուելայի դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին շնորհավորանքի և բարեմաղթանքների համար՝ վստահեցնելով, որ մեծ պատասխանատվությամբ է ստանձնել պաշտոնն ու իր համար մեծ պատիվ է համարում հնամենի և հարուստ պատմություն ու մշակույթ ունեցող Հայաստանում դիվանագիտական առաքելությունն սկսելը՝ խորը հարգանք տածելով հայ ժողովրդի նկատմամբ:

ՀՀ Նախագահը և Վենեսուելայի դեսպանը քննարկել են երկկողմ միջպետական հարաբերությունները զարգացնելու և տարբեր ոլորտներում առկա փոխգործակցության ներուժը լիարժեքորեն օգտագործելու հնարավորությունները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ