18 Հունվարի, Երկուշաբթի, 2021
KFC

Պահանջում են կարգի հրավիրել

32

«Սինջար եզդիների ազգային միավորման» նախագահ Բորիս Մուրազին, անդրադառնալով տեր Եսայի քահանա  Արթենյանի կողմից արված մեկնաբանությանը qahana.am կայքում, հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասվում է.

«Օրերս Եսայի քահանան անդրադառնալով եզդի տղայի և հայ աղջկա ամուսնության հնարավորությանը ասել է. «Եզդին արևապաշտ է: Եզդիների սրբավայր մտնելիս կարելի է տեսնել այնտեղ դրված սատանայի արձանը: Նրանք ոչ թե հավատում են սատանային, այլ խնդրում են սատանայից, որ նա չվնասի իրենց: Իրենց Աստվածն արևն է: Աղոթում են արևին, որպես լույսի: Հայ եկեղեցին եզդու հետ թույլատրում է ամուսնանալ միայն այն դեպքում, երբ եզդին հրաժարվում է իր կրոնից և, մկրտվելով Հայ Առաքելական եկեղեցում, դառնում եկեղեցու անդամ»:

Սա ոչ միայն գիտական տեսանկյունից անգրագետ մեկնաբանություն է, այլ նաև խտրական վերաբերմունք է կոնկրետ խմբի նկատմամբ: Ընկերներիցս մեկը գրել էր, որ սա որևէ շերտ չի ներկայացնում, իսկ ես կասեմ մտեք blognews կարդացեք մեկնաբանությունները և կտեսնեք, որ բավական աջակիցներ ունի քահանան:

Ասում են նաև, որ սա եկեղեցու պաշտոնական տեսակետը չէ, այդ դեպքում ինչու է տվյալ մեկնաբանությունը դեռևս պահպանվում Արարատյան հայրապետական թեմի պաշտոնական կայքում»:

KFC

Արխիվ

Հունվարի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ