26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստան-ՆԱՏՕ խորացված համագործակցության համար ՀՀ-ի՝ ՀԱՊԿ անդամակցությունը անհամատեղելի չէ

Երևանում ընթանում է «ՆԱՏՕ-Հայաստան համագործակցություն. Նոր  նպատակներ  և  հեռանկարներ» թեմայով կոնֆերանսը: Կոնֆերանսի շրջանակներում ՆԱՏՕ-ի Միջազգային աշխատակազմի Քաղաքական հարցերի և անվտանգության քաղաքականության բաժնի անդամ Շտեֆեն Էլգերսմանը լրագրողներին ասաց, որ Հայաստանի` ՀԱՊԿ անդամակցությունը ոչ մի անհամատեղելիության հարց չի առաջացնում Հայաստան-ՆԱՏՕ խորացված համագործակցության համար:

Նա  նշեց, որ բազմաթիվ երկրներ, որոնք հանդիսանում են անվտանգության այլ շրջանակների անդամ, շարունակում են համագործակցությունը նաև ՆԱՏՕ-ի հետ:

«Արդեն մոտ երկու տասնամյակ է՝ Հայաստանը ՆԱՏՕ-ի շրջանակում անհատական գործընկերության գործողությունների ծրագրի անդամ է։ Մենք Հայաստանի հետ ունենք լավ քաղաքական երկխոսություն, ողջունում ենք Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններին, նաև հաջող երկխոսություն ենք ծավալում անվտանգության ոլորտում»,-ասաց նա։

Խոսելով Վրաստանի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու հնարավորությունից՝ նա նշեց, որ կգա մի պահ, որ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ։ «Կոչ ենք անում, որ լուծի իր հակամարտությունները արդեն նախանշված եղանակով՝ խաղաղ ճանապարհով»,-ասաց նա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ