27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մենք պատրաստ չենք ցեղասպանության ճանաչման ողջ գործընթացին. թուրքագետ

“Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ այս տարի ոչ մի արդյունք էլ չգրանցեցինք, եւ խնդիրը թուրքական կողմն էր, քանի որ Թուրքիան ավելի շատ զբաղված էր սիրիական, ինչպես նաեւ ներքին քրդական խնդիրներով:Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը` անդրադառնալով 2012-ի ընթացքում  հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը:

Արտակ Շաքարյանը նշեց, որ Թուրքիան, ինչպես միշտ, հույս ունի, որ 2015-ին ընդառաջ իրեն կօգնի իր ռազամավարական կարեւորությունը, այն է` ԱՄՆ-ի համար կարեւոր լինելը` Սիրիայի, Իրանի հարցում, սակայն լուրեր կան նաեւ, որ Թուրքիայի ԱԳՆ-ում բացվել  է հատուկ բաժին, որը 2015-ի նախապատրաստական աշխատանքներով է զբաղվում: Ըստ թուրքագետի` Թուրքիան փորձում է նաեւ ներգրավվել ԼՂ խնդրի գործընթացում, ձեռքբերումներ ունենալ այդ ոլորտում եւ այդ կերպ ճնշում գործադրել Հայաստանի վրա ցեղասպանության հարցում:

Նա շեշտեց, որ Ցեղասպանության հարցում թուրքերն ավելի ակտիվ են: “Վերջերս հայտնի դարձավ, որ Վատիկանն սկսում է բացել ցեղասպանության մասին իր արխիվները: Անկեղծ ասած` ես հայկական կողմից որեւէ արձագանք չեմ լսել, սակայն Թուրքիայում արդեն բացվել են գիտավերլուծական կենտրոններ, որոնք միայն աշխատելու են Վատիկանի արխիվներն ուսումնասիրելու համար: Հարց է առաջանում` իսկ ինչո՞ւ մենք չենք անում, իսկ ո՞վ պետք  է անի դա: Մենք ունենք ցեղասպանության մի թանգարան, որն ունի մոտ 15-17 աշխատող: Մենք ասում ենք, որ Թուրքիան արխիվները չի բացում, բայց եթե բացի էլ, մենք նույնիսկ չգիտենք` օսմանագետ ունենք, թե` ոչ:  15 հոգանոց աշխատակազմի թիվն առնվազն պետք է եռապատկվի կամ հատուկ կենտրոն պետք է բացվի, որպեսզի մենք կարողանանք աշխատել այդ փաստաթղթերի հետ”,-ասաց Արտակ Շաքարյանը:

Թուրքագետի կարծիքով` մենք պատրաստ չենք ցեղասպանության ճանաչման ողջ գործընթացին, քանի որ խնդիրը ոչ միայն նրանում է, որ ընդունվի “ցեղասպանություն” բառը, այլ ավելին, որ վերանան դրա հետեւանքները, ինչպես նաեւ դրամական փոխհատուցում եւ տարածքները ետ վերադարձնելու պահանջ: “Իսկ մենք դեռեւս հստակ չենք հայտարարել` ինչ ենք ուզում”,-նշեց թուրքագետը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ