27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

2013-ին կամուսնանամ. Արթուր Աբրահամ

՛՛Շատ ուրախ եմ, որ Հայաստանում եմ գտնվում, միշտ գալիս եմ, հիմա էլ եկել եմ և ուրախ եմ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպումն այսպես սկսեց Գերմանիայի դրոշի տակ հանդես եկող հայազգի բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեպիոն Արթուր Աբրահամը:

Նա նշեց, որ մի քանի օրից նոր տարի է, և ինքը Հայաստանում է՝ տոնն այստեղ ընկերների հետ նշելու համար: ՛՛Այստեղ եմ, որ մի քիչ ուրախանանք, լիցքաթափվենք: Այնտեղ շատ դժվար է, այստեղ որ գալիս ես, ուզում ես հանգստանալ՛՛,-ասաց Արթուրը:

Հարցին, թե արդյոք անձնական կյանքում նոր տարին փոփոխություններ կբերի, բռնցքամարտիկը կատակեց. ՛՛Դե 2012-ն անցավ առանց ամուսնության, բայց 2013-ին կամուսնանամ: Ընտրյալս հայուհի է, այստեղից է՛՛: Հարցին, թե արդյոք կցանկանար, որ իր ապագա երեխաներն էլ իր ուղին բռնեին, Արթուրը պատասխանեց, որ չէր ցանկանա, քանի որ բռնցքամարտը շատ դժվար մարզաձև է: ՛՛ Չէի ուզենա, որ իմ տղաները գնային բռնցքամարտի, կուզեի գնային ֆուտբոլի, բասկետբոլի, բայց եթե ցանկություն ունենան զբաղվելու, ես նրանց կընդառաջեմ:

Բայց շատ դժվար է, երբ որ տեսնում ես, թե ինչպես են ծնողներդ տանջվում, դա իմ վրա ազդում է՛՛,-ընդգծեց Արթուրը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ