26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հակահիգիենիկ են

Առողջապահության ոլորտի բյուջետային քննարկումների ժամանակ այսօր ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հետաքրքվեց, թե ինչ է անում նախարարությունը մանկապարտեզներում թունավորումները կանխելու համար:

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն հարցը սոցիալական համարեց, քանի որ, ըստ նրա, շատ դեպքերում սանիտարահիգիենիկ պայմանները բավարար չեն: Ըստ նախարարի՝ առաջին հերթին երեխաների մոտ պետք է զարգացնել հիգիենայի կանոնները:

Հիշեցնենք, անցնող տարում մանկապարտեզներում մի քանի անգամ տարբեր մարզերում արձանագրվեցին երեխաների թունավորման դեպքեր: Նշանակված քննությունը, սակայն դեռևս չի պարզել, թե ինչից են, ի վերջո, թունավորվել երեխաները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ