27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Բագրատյանը փրկում է պեության երեսը

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի համար զարմանալի չէր ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահական ընտրություններում չառաջադրվելու որոշումը: ”Այն, որ ինքը չի առաջադրվում, ինձ համար հասկանալի է, քիչ ժամանակ կա, որ համախմբվի ընդիիմությունը, ակտիվացնել հասարակությանը շատ դժվար կլինի”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը: Տեր-Պետրոսյանը չառաջադրվելու որոշումը կապում է իր տարիքի հետ, բայց Գրիգորյանը կարծում է, որ առաջին նախագահը բարձր մակարդակի քաղաքական ու պետական դեմք է, ով հասկանում է իրականությունը:

Հրանտ Բագրատյանի առաջադրման որոշումը քաղաքագետը, ի տարբերություն շատ այլ տեսաբանների կապում է ոչ թե ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի հետ, այլ , որ Բագրատյանը պետականամետ է: ”Ես չգիտեմ ինչի հետ է դա կապված, բայց ես պնդում եմ, որ Բագրատյանը պետականամետ է, ինքը հասկանում է, որ կհավաքի 1.5-2 տոկոս մաքսիմում ձայն, բայց ինքը դնում է”,-նկատեց Գրիգորյանը:

Մասնավորեցնելով քաղաքագետը նշեց, որ Բագրատյանն իր թեկնածությունը ցանկանում է առաջադրել`  պետության երեսը պահպանելու համար: ”Մեզ պետք են մրցունակ ընտրություններ, մեզ որպես պետություն պետք է մեր իմիջը պահպանել, մեզ պետք չի 97 տոկոսով ընտրություններ, մրցակցություն պետք է լինի, իսկ այն մարդիկ, ովքեր հայտնի են, օրինակ` Բագրատյանը, ով նախկին վարչապետ է , պատգամավոր է, դնում են իմիջը պահպանելու համար. ես այս մարդկանց համարում եմ պետականամետ”,-եզրափակեց Ստեփան Գրիգորյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ