27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մարդկանց կոչ են անում երթին պայթուցիկներ բերել

Այսօր` նոյեմբերի 5-ին ժամը 18:00-ին Ազատության հրապարակում  մեկնարկելու է անոնիմուսների երթը:

Նրանք ներկայացնելու են իրենց քաղաքական պահանջները և վերհիշելու  են 2012 թվականի նոյեմբերի 5-ը, երբ Շանթ Հարությունյանը փորձում էր «Արժեքների հեղափոխություն» իրականացնել:

Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը: Նրա փոխանցմամբ՝  տևական ժամանակ է ինչ փորձում են իրենց հավաքը խոչընդոտել:

«Մեր երեխեքից մեկը զինվորական համակարգից է, նրան նախ զգուշացրել էին չմասնակցել, իսկ այսօր էլ շտապ տարել են զորավարժությունների, մեկ ուրիշին կանչում են ոստիկանություն՝ փորձում են այնպես անեն, որ մարդիկ չհավաքվեն»,- ասաց Շահենը:

Շահեն Հարությունյանը տեղեկացրեց նաև, որ այս օրերին ոմանք իր և իր ընկերների անուններով կեղծ ֆեյսբուքյան էջեր են բացում և մարդկանց կոչ անում երթին պայթուցիկներ բերել. «Իրականում դրանք կեղծ պրոֆիլներ են, մեր երթը լինելու է բացառապես խաղաղ երթ, այն քաղաքապետարանի կողմից արտոնված երթ է»:

Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից։ Ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում` ութ ոստիկան: Հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել 13 մարդու։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը 2014թ-ի հոկտեմբերի 17-ին Շանթ Հարությունյանին դատապարտել էր 6 տարվա ազատազրկման։ Այս տարվա փետրվարին Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի որոշումը: Վճռաբեկը բողոքը վարույթ չէր ընդունել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ