26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Վարկի սպասելիս

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը 2016 թվականի բյուջեի վերաբերյալ քննարկմանը դժգոհեց, որ տևական ժամանակ է՝ ինչ ընթանում է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարությունը և դրա վրա ծախսվում են հսկակայան միջոցներ:
«Էդ ճանապարհն ո՞ւմ համար եք սարքում, եթե գյուղացին թողնում, գնում է»,- արձագանքեց պատգամավորն՝ առաջարկելով շինարարությանը տրվելիք գումարը տալ գյուղատնտեսությանը, որպեսզի ապահովվի զարգացում: Պատգամավորը բարձրաձայնեց նաև ջրամբարների խնդրի մասին՝ նշելով, որ առկա է ջրերն ամբարելու խնդիր: Նա նշեց, որ ջրի սակավության պատճառով հաճախ բերքը փչանում է:

Արձագանքելով պատգամավորի դժգոհություններին՝ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն ասաց, որ ջրամբարների հարցը գտնվում է իրենց ուշադրության կենտրոնում, ապա ավելացրեց, որ շուտով կլինեն վարկային ծրագրեր, որոնց շնորհիվ երկու ջրամբար կկառուցվի:

Խոսքը, ըստ փոխնախարարի, Եղվարդի ջրամբարի մասին է, գումարներ են բերում այդ ջրամբարները կառուցելու համար, աշխատանքները ընթացքի մեջ են:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ