27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մայր ու տղա կոնյակ են կեղծել. Հրապարակ

Երեւանի Կիլիկիա թաղամասի բնակիչներ` Թամար անունով մի կին ու իր որդին օրերս բերման են ենթարկվել ոստիկանության 6-րդ վարչություն: Պարզվել է` նրանք զբաղվել են կեղծ կոնյակների շշալցմամբ: Սույն անձինք շշալցրել են “Նաիրի”, “Ախթամար” ու “Տոնական” կոնյակներ: Կեղծ ակցիզները ձեռք են բերել 100 դրամով ոմն Արմենից: Իսկ կոնյակը ձեռք են բերել` 1 լիտրի դիմաց վճարելով ընդամենը հազար հինգ հարյուր դրամ, սակայն վաճառել են իրական կոնյակների գնով: “Ճարպիկ” բիզնեսմենների ընտանիքն իրավապահների ձեռքում է հայտնվել, երբ իրենց մեքենայով կոնյակը տեղափոխելիս են եղել սպառման վայր:

Այս մասին գրում է “Հրապարակ”-ը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ