27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

՛՛Փողոցային շներ չենք, որ էդպիսի վերաբերմունք տեսնենք… ‘’. Ա1+’’-ի օպերատորը հեռացել է աշխատանքից

‘’Ա1+’’-ի լրագրող Մհեր Արշակյանը դեռեւս չի մեկնաբանում ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանի՝ ԶԼՄ-ներով տարածած հաղորդագրությունը, որտեղ պատգամավորը ՛՛անկեղծորեն ափսոսանք է հայտնում նյարդային պահին հնչած խոսքերի համար” եւ նշում է, որ սա այն դեպքն է, ՛՛ երբ եւ՛ լրագրողը, եւ՛ պատգամավորը մեր ողջ հասարակությունից, մասնավորապես բոլոր լրագրողներից ներողություն խնդրելու կարիք ունեն. մեկը՝ լրագրողական էթիկան խախտելու, մյուսը՝ պատգամավորական՛՛:

 Henaran.am-ի հետ զրույցում Մհեր Արշակյանն ասաց, որ այսուհետ միջադեպի հետ կապված մեկնաբանություններն անելու է ՛՛Ա1+’’-ը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին լրագրողը  կատարելով իր մասնագիտական պարտականությունները, փորձել է հարց ուղղել պատգամավոր Մհեր Սեդրակյանին, սակայն վերջինս, ի պատասխան, լրագրողին վիրավորել է եւ սպառնացել՝ ՛՛… կտամ ծնոտդ կպոկեմ ՛՛:

 ՛՛Սա ոչ թե ներողություն խնդրել էր արարքի համար, այլ իր ամբիցիաների դրսեւորում էր: Ես չտեսա այդ մարդու ներողությունը եւ չհասկացա, որ այդ մարդն իսկապես զղջում է՛՛,-Մհեր Սեդրակյանի տարածած հաղորդագրությունն այսպես մեկնաբանեց  ‘’Ա1+’’-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանը: 

Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ սա առաջին դեպքը չէ, երբ  նույն պատգամավորի հետ միջադեպ է գրանցվում: ՛՛Այդ  դեպքից երեւի մեկ շաբաթ-տասը օր առաջ նա նույն դրսեւորումներն է  կատարել մեր նկարահանող խմբի նկատմամբ: Նրա թիկնապահները իրենց թույլ էին  տվել միջամտել խոսակցությանը: Նորից հարցը վերաբերվել է հարցազրույցին: Նույն կերպ է իրեն պահել: Ես համարում եմ, որ սա արդեն դարձել է  նորմա՛՛:

 Մեսրոպ Մովսեսյանը նշեց, որ այս միջադեպի տեսագրությունը չկա, բայց միջադեպից հետո ‘’Ա1+’’-ի օպերատորն աշխատանքից սեփական կամքով  ազատվել է.՛՛Ասաց՝ այդպիսի պայմաններում ես էլ չեմ ուզում աշխատել եւ ընդհանրապես, ի՞նչ է կատարվում, մենք  փողոցային շներ չենք, որ էդպիսի վերաբերմունք տեսնենք: Վիրավորվել էր եւ ազատվեց աշխատանքից՛՛:

 ‘’Ա1+’’-ը բավարարված չէ պատգամավորի արձագանքով եւ շարունակելու է իր գործողությունները.՛՛Մենք շարունակելու ենք մինչեւ վերջ, որովհետեւ  պետք է վերջապես հասկանան՝ ով ինչ պաշտոնի է , ինչի համար է  այնտեղ եւ ինչ է իրենից ներկայացնում: Ի՞նչ է նշանակում նյարդայնացրեց: Եթե լրագրողը նյարդայնացնում է ՛՛ընտրված՛՛ պատգամավորին, ուրեմն հարկավոր է կամ էդ մարդու նյարդերը բուժել կամ էլ՝ բացատրել, թե ինչի համար է նա գտնվում այդ շենքում՛՛:

 Մեսրոպ Մովսեսյանը զարմանալի համարեց, որ պատգամավորի թիկնապահները մշտապես նրա կողքին են խորհրդարանում.՛՛Ի՞նչ գործ ունեն թիկնապահները ԱԺ-ի շենքում, որոնք պաշտպանում են իրենց պաշտպանյալին լրագրողներից՛՛:

 ՛՛Սա էթիկայի հանձնաժողովի խնդիրն է, դիմելու ենք էթիկայի հանձնաժողով: Հարկավոր է, որ էթիկայի հանձնաժողովն զբաղվի  եւ էդ մարդուն վերջապես հասկացնեն՝ ով է ինքը եւ ինչ է իրենից ներկայացնում Ազգային Ժողովում՛՛,-հավելեց ‘’Ա1+’’-ի նախագահը:

 Մեսրոպ Մովսեսյանը հավաստիացրեց, որ ‘’Ա1+’’-ը սատար է կանգնում Մհեր Արշակյանին՝ որպես իր լրագրողի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ