27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Վթարի է ենթարկվել Արմեն Աշոտյանը.սթրեսից նա խմել է /լրացված/

Ավտովթարի է ենթարկվել կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Միջադեպը տեղի է ունեցել Երեւան-Գավառ ճանապարհին՝բարեբախտար նախարարն ու նրա վարորդը վնասվածքներ չեն ստացել, մեքենան ջարդվել է: 

Այս մասին տեղեկացնում է hayeli.am-ը: Ըստ նույն աղբյուրի,  նախօրեին հրավիրած տարեվերջյան ասուլիսից անմիջապես հետո Արմեն Աշոտյանը շտապել է է Գավառ՝ մասնակցելու Գավառի պետական համալսարանի հիմնադիր, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանբի հոր՝ Հրանտ Հակոբյանի կիսանդրու բացմանը: Ճանապահին էլ տեղի է ունեցել վթարը:

Վթարից հետո Արմեն Աշոտյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում. “Իմ հարգելի եւ սիրելի ընկերներ: Այսօր իմ մեքենան իրոք ենթարկվել է ավտովթարի: Բարեբախտաբար ոչ վարորդս, ոչ ես վնասվածքներ չունենք: Անեկեղծ շնորահակալ եմ Ձեր անհանգստության, սրտացավության, մտահոգության եւ անկեղծության համար:

Ձեր բազում գրառումներն ու համերաշխությունը ապացուցում են, որ մեր ընկերությունն ու մտերմությունը վիրտուալից դարձել են իրական:
Խորին երախտապարությամբ`

Ձեր Արմեն:
 

Հ.Գ. Անկեղծ ասած ուժեղ սթրես եմ տարել, գնացել եմ ու մի լավ խմել: Կներեք ուշ գիշերային գրառման համար”:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ