26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Դանակը` թիկունքից

«Անցնում են նժդեհյան հավատամքների ժամանակները, քանի որ պետությունը  գնում է անհասկանալի  ու անկանախատեսելի ուղիով:  Ազգային ոգի ունեցող մարդիկ, հայի գոյին նվիրված մարդիկ այս երկրում դառնում են ավելորդ»,-Henaran.am-ի հետ զրույցում նշեց ազատամարտիկ, «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը(Կոռնիձորի Արո):

Խուդավերդյանի խոսքով` երկրի հիմքերը պահող նվիրյալներից մեկը`Վոլոդյա Ավետիսյանն էր , որը ազգային ոգի, ազգային հավատ ունեցող հայոց պետություն հասկացության մեջ կայացած անհատականություն է:

«Նա իր երիտասարդությունը և կյանքի լավագույն տարիները նվիրել է Արցախյան պատերազմին և հայ ազգին, սակայն ներկայումս գտնվում է կալանավայրում` մի պատճառով, որ բարձրացրեց պատերազմի մասնակից ընկերների ձայնը, որ ընդունվի օրենք ազատամարտիկի մասին ու արդյունքում դատապարտվեց վեց ու կես տարով: Նրա անչափահաս երեխաները անհայր մնացին: Վոլոդյան ձերբակալվեց Հայաստանի պետական այրերի թեթև ձեռքով ու գնաց պատասխան տալու իր թափած արյան ցավը դեռ չմարած»,-նշեց ազատամարտիկը:

Հիշեցնենք, որ  վաղաժամկետ ազատ արձակման անկախ հանձնաժողովը մերժել է դատապարտված Վոլոդյա Ավետիսյանին վաղաժամկետ ազատ արձակելու մասին դիմումը, որից հետո Ավետիսյանը հացադուլ է հայտարարել:

«Վոլոդյայի դիմումը մերժվեց, նա պատրաստ էր ազատության մեջ կրելի իր բաժին կալանքը : Արյուն տված մարդուն ստիպեցին գնալ իր պայքարի ամենավերջին ձևին` հացադուլին: Մենք բոլորս կանգնած ենք նրա կողքին և խրախուսում ենք նրա ամեն մի քայլը: Բարոյապես, հոգեպես հարկավոր դեպքում նաև ֆիզիկապես` մեր ընկերոջը կսատարենք և ամոթ այն իշխանավորներին, որոնք հպարտանալով Վոլոդիայի սխրանքներով` դանակ խրեցին նրա թիկունքը»,-ընդգծեց Արա Խուդավերդյանը:

Հիշեցնենք, Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր խարդախության մեջ։ Ըստ առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային  ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։

Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար: Առաջին ատյանի դատարանը Վոլոդյա Ավետիսյանին 6 տարի 6 ամիս ազատազրկման էր դատապարտել։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ