01 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2020
KFC

Ընդամենը թիթիզ տոն է. հոգեբանը՝ «Հելուին»-ի մասին

6193_original

Այսօր գրեթե ամբողջ աշխարհը տոնում է ամերիկյան «Հելոինը», որն իր մեջ սատանայապաշտական տարրեր է պարունակում: Հայաստում ևս, մասնավորապես Երևանում, հատկապես վերջին տարիներին մեծ ոգևորությամբ են տոնում այս տոնը՝ տարաբնույթ դիմակներ կրելով, դդումներին կտրվածքներ տալով և վախենալու կերպարանքներ ընդունելով: Այս հարցի առնչությամբ Henaran.am-ը զրուցեց հոգեբան Սամվել Խուդոյանի հետ՝ պարզելու, թե ինչ հոգեբանական ազդեցություն կարող է ունենալ այս տոնը հատկապես երիտասարդների և պատանիների հոգեկան աշխարհի հետագա ձևավորման վրա:

«Սա շատ ավելի ինքնահաստատվելու, ժամանակակից երևալու մի ձև է: Սա մեր տոնը չէ, մենք այդպիսի ազգային տոն չենք ունեցել: Ես ո´չ դեմ եմ, ո´չ՝ կողմ այս տոնին: Այս տոնի մեջ ես վատ բան չեմ տենում: Ինչ վերաբերում է հետագայում պատանիների կամ երիտասարների հետագա հոգեկան աշխարհի վրա որևէ կերպ անդրադառնալուն, ապա բացարձակ որևէ կերպ չի անդրադառնա վերջիններիս հոգեկան աշխարհի վրա»: Հոգեբաի համար այս տոնը, մեկ բառով ասած, թիթիզություն է, որը ո´չ իմաստ ունի, ո´չ բովանդակություն:

«Այս տոնը ոչ մի վտանգ չի ներկայացնում իր մեջ. բավական անիմաստ տոն է, որին բացասաբար վերաբերվել էլ չի կարելի»,- եզրափակեց հոգեբանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ