26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Օսկանյանն ու Զուրաբյանը հարցաքննվել են

ՀՀ ԱԺ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի  առանձնազրույցը գաղտնի ձայնագրառելու եւ այն համացանցում տարածելու դեպքի առթիվ  ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ։
 
Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված՝ ՀՀ ԱԺ պատգամավորների դիմումի հիման վրա նախապատրաստված  նյութերով պարզվել է, որ գաղտնի ձայնագրվել է վերջիններիս՝ 2012 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ”Ռիչ” սրճարանում տեղի ունեցած առանձնազրույցը, իսկ 2012 թվականի դեկտեմբերի կեսերին այն տեղադրվել է համացանցում։
Այդպիսով՝ լրատվության միջոցներով տարածվել են ապօրինի ձեռք բերված՝ ձայնագրության մեջ առկա անձնական գաղտնիք համարվող տեղեկությունները։
 
Նկատի ունենալով, որ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։ 
 
Լ.Զուրաբյանը եւ Վ.Օսկանյանը 2012 թվականի դեկտեմբերի 21-ին հրավիրվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։ Պատգամավորները, թեեւ չեն ներկայացրել առանձին հաղորդում հանցագործության մասին, սակայն հարցաքննվել են որպես վկա՝ հայտնելով տեղի ունեցած հանդիպման մանրամասները։ 
 
Այս մասին Henaran.am-ին տեղեկացնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:
Հիշեցնենք, որ օրեր առաջ համացանցում հյատնվեց պատգմավորների գաղտնազերծված առանձնազրույցը, որտեղ Զուրաբյանը գնահատում է Հրանտ Բագրատյանին ու Նիկոլ Փաշինյանին: Լևոն Զուրաբյանը մեադրեց ԱԱԾ-ին` ձայնագրությունը տարածելու մեջ, սակայն ԱԱԾ-ն հայտարարեց, որ ինքը որևէ առնչություն չունի այս ձայնագրության հետ: 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ