27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Վիճաբանություն ֆինանսների նախարարությունում

Այսօր Ֆինանսների նախարարությունում երկու աշխատակիցների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, ինչը սակայն ծեծկռտուքի չի վերածվել: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց նախարարության մամուլի քարտուղար Իրինա Այվազյանը: Վեճը տեղի է ունեցել իրավաբանական վարչության առաջատար մասնագետ Արմեն Բադալյանի և գլխավոր մասնագետ Հակոբ Աճեմյանի միջև:

Հարցին, թե որն է վեճի պատճառը եղել, Այվազյանը պատասխանեց. ՛՛Աշխատանքային փոքր ընդհարում է տեղի ունեցել, անձնական որևէ խնդիր չի եղել՛՛:

Մամուլի քարտուղարը մեզ հայտնեց նաև, որ վիճաբանողներին զգուշացում է արվել և Բադալյանի վերաբերյալ, ով վեճի հրահրողն է եղել, գրություն է ուղարկվել քաղ.ծառայություն:

Նշենք, որ այսօր տարբեր լրատվամիջոցներում այս վեճի մասին լուրեր էին հայտնվել, և նշվում էր, որ վեճը միայն խոսքերով չի սահմանափակվել և ծեծկռտուքի է վերածվել: Որպես վեճի պատճառ նշվել էր այն, որ վարչության պետը խնդիրներ ունի Բադալյանի հետ և ցանկանում է նրան աշխատանքից հեռացնել: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ