26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Պետք չէ կապկել խորհրդարանական այլ երկրների.քաղաքագետ

« Սահմանադրական փոփոխությունները իրենց ծավալով  բերում են՝ հեղափոխություն վերևից»,-այսօր հրավիրված բանավեճի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը:

Դավթյանը փաստեց, որ այն ինչ առաջարկվում է  քաղաքացիներին՝ դա պետք է ապահովի ժամանակակից պետություն, կառավարման արդյունավետ համակարգ, իրավունքի գերակայություն:

Բանավաեճի մյուս մասնակիցը ՝ քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը նշեց, որի ինքը «Ոչ»-ի քարոզիչ չէ, սակայն չի կարող չնկատել Սահմանադրության ներկայացված նախագծի լրջագույն թերությունները:

«Սա  Սահմանադրություն դառնալու արժանի նախագիծ չէ»,-նկատեց քաղաքագետը, իր դիտարկումները հիմնավորելով մի շարք փաստարկներով:

«Փոխած Սահմանադրությամբ հնարավորություն է ստեղծվում որոշակի փոփոխությունների գնալ հետո, ոչ թե անմիջապես: Կան որոշ ապսուրդ և ծիծաղելի հոդվածներ, ինչպես ասենք հանցանք կատարած մարդու պատժի հիմքը նրա մեղքն է, որի հետ  եթե ինչ-որ համեմատելի մի բան գտնենք կարող ենք ասել՝ մայր դառնալու նախապայմանը երեխա ունենալն է: Շատ հակասական կետեր կան և որոշ ինստիտուտներ ուղղակի ավելորդ են և բարդացնում են պետական կառավարման համակարգը: Օրինակ՝ պետք չէր վերցնել և կապկել խորհրդարանական այն երկրների մոդելները որտեղ կա նախագահ: Հայաստանում կարող էր նախագահ չլինել, ինչպես բազմաթիվ զարգացած խորհրդարանական համակարգով երկրներում»,- նկատեց քաղաքագետը :

Մարտիրոսյանի  խոսքով՝ նախագահը բավականին թույլ լիազորություններ ունի:

ՀՀԿ պատգամավորը փորձեց համոզել, որ այս Սահմանադրությունը պարզապես անհրաժեշտություն է և հանրաքվեն ու ժամանակը ցույց կտան հետագա ասելիքը:

«Սահմանադրությունը իր ամբողջության մեջ բավականին հավասարակշռված փաստաթուղթ է»,-եզրափակեց Արտակ Դավթյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ