20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լեգենդ սիրո մասին

Մի ժամանակ, վաղուց, շատ վաղուց երկրի վրա կար մի կղզի, որտեղ ապրում էին բոլոր հոգևոր արժեքները: Բայց մի անգամ հանկարծակիորեն նրանք նկատեցին, թե ինչպես էր կղզին կամաց- կամաց անցնում ջրի տակ: Բոլոր արժեքները նստեցին իրենց նավերը և հեռացան: Կղզում մնաց միայն Սերը: Նա սպասում էր մինչև վերջ, սակայն, երբ սպասելն արդեն անհնարին դարձավ, վերջինս նույնպես որոշեց հեռանալ կղզուց: Այդ ժամ նա կանչեց Հարստությանը և խնդրեց նստել նրա նավը, ինչին Հարստությունը պատասխանեց. – Իմ նավի վրա այնքան շատ ոսկի և թանկարժեք իրեր կան, որ քեզ համար տեղ չի գտնվի: Երբ կղզու կողքով անցնում էր Տխրության նավը, Սերը խնդրեց իրեն էլ վերցնել, բայց Տխուրությունը պատասխանեց. – Կներես, Սեր, ես այնքան տխուր եմ, որ կարիք ունեմ միշտ միայնակ մնալու: Որոշ ժամանակ անց Սերը նկատեց Հպարտության նավը, և խնդրեց նրան օգնել իրեն: Սակայն Հպարտությունն ասաց, որ Սերը կխախտի նավի վրա իր ներդաշնակությունը: Իսկ կողքով անցնող Ուրախությունն այնքան տարված էր իր ուրախությամբ ու զվարճանքներով, որ անգամ չլսեց Սիրո թախանձագին բացականչումները: Սերն ընկավ հուսահատության մեջ: Բայց հանկարծ հետևից ինչ-որ մի ձայն լսեց. – Արի, գնանք Սեր, ես քեզ կվերցնեմ ինձ հետ: Սերը շրջվեց և տեսավ մի ծերունու, որն էլ նրան ցամաք տեղափոխեց: Սերը` հուզված ու շփոթված, մոռացավ անգամ իր փրկչի անունը հարցնել: Այդ ժամանակ նա դիմեց Ճանաչողությանը. – Ասա´ Ճանաչողություն, ո՞վ փրկեց ինձ: Ո՞վ էր այդ ծերունին: Ճանաչողությունը նայեց Սիրուն ու պատասխանեց. -Դա Ժամանակն էր: -Ժամանա՞կը,- հուզված կրկնեց Սերը: Բայց ինչու՞ նա փրկեց ինձ: Ճանաչողությունը կրկին նայեց Սիրո վրա, ապա հայացքն ուղղեց դեպի հեռուն, ուր արդեն անէանում էր ծերունին. -Որովհետև միայն Ժամանակը գիտի, թե ինչքա՜ն կարևոր է սերը կյանքում:

Ռուսերենից թարգմանեց Հովհաննես սարկավագ Ասատրյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ