26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հալեպում այսօր 7-8 հազար հայ է մնացել

Օրերս Մոսկվայում տեղի ունեցավ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Ասադի հայտնվելը Մոսկվայում լավ նշան է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՍԴՀԿ Հայաստանի վարչության փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը:

Նրա խոսքով` Ռուսաստանը վաղուց պետք է Սիրիային օգնություն տրամադրեր:

«Վերջին 10 օրում Ռուսաստանի օդուժի, սիրական բանակի եւ «Հզբոլլահ» խմբավորման զինյալների առաջխաղացման շնորհիվ Հալեպի արվարձանների 80 տոկոսն ազատագրվել է: հուսանք, որ առաջիկա մի քանի օրում Հալեպը կազատագրվի, մասնավորապես՝ այն բարձունքները, որտեղից ռմբակոծվում են նաեւ հայկական թաղամասերը»,- ասաց նա:

Հալեպում այսօր 7-8 հազար հայ է մնացել, եւ բանախոսի խոսքով, այդ թիվը գնալով նվազում է:

«Գյուլբենկյան եւ Հայկազյան դպրոցները միացել են, 1-6 դասարաններում 210 աշակերտ կա: Ճեմարաններից մեկում պատերազմից առաջ 1500 աշակերտ կար, այսօր՝ 400: Երեք դպրոց էլ ռմբակոծված է: Ընդհանուր 2080 աշակերտ ունենք, հետեւաբար հալեպահայության թիվը 40.000-ից հասել է 8000-ի»,- ասաց նա:

Բանախոսի խոսքով` սիրիահայերը բացի Հայաստանից, գաղթում են Գերմանիա, Ավստրաի, Կանադա, Շվեդիա, Հոլանդիա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ