26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Համազգային թատրոն»-ը կվերանվանվի Սոս Սարգսյանի, իսկ «Գոյ» կենտրոնը` Արմեն Մազմանյանի անուններով

«Համազգային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կվերանվանվի «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության:

«Բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն էլ իր հերթին կվերանվանվի «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

Որոշումները հաստատվել են ՀՀ կառավարության կողմից հոկտեմբերի 22-ի նիստի ժամանակ:

Համաձայն որոշման նախագծի` ՀՀ մշակույթի նախարարը պետք է ապահովի, որպեսզի փոփոխություններ կատարվեն «Համազգային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերուպության կանոնադրությունների մեջ և իրականացվի դրանց պետական գրանցումը:

Սույն որոշումներն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան  հաջորդող տասներորդ օրը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ