26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ռուբեն Հայրապետյանը «գլուխն ազատե՞լ է». Հայկական ժամանակ

Երեկ մեզ հայտնի դարձավ, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը մեկնել է Հայաստանից։ Ուշագրավ է որ Հայրապետյանը ՀՀ-ից մեկնել է նախօրեին Քննչական կոմիտեում ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի ծեծի գործով հարցաքննվելուց հետո։

Հայրապետյանին վկայի կարգավիճակով հարցաքննելու մասին տեղեկությունը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հաստատել են ՀՀ քննչական կոմիտեից։ Մեր աղբյուրները հայտնում են, որ Հայրապետյանը նախատեսել Էր բուժման նպատակով երկրից մեկնել նոյեմբերի երկրորդ կեսին, բայց, փաստորեն, մեկնել Է երեկ կնոջ և հոր հետ։

Հիշեցնենք, Սմբատ Հակոբյանը, որը սեպտեմբերի 21-ին դաժան ծեծի էր ենթարկվել Աբովյան փողոցում, հայտարարել էր, որ իր ծեծի հետևում կանգնած Է Ռուբեն Հայրապետյանը, ասել էր ազատամարտիկը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ