27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ծառուկյանի որոշումը Սարգսյանին չի զարմացրել

”Քաղաքական այն դեմքերն ու միավորումները, որոնք կարող էին մրցակցություն մտցնել ընտրություններում իշխանության հետ նույն դաշտից էին, և այս պատճառով գաղափարական պայքար չի ստացվում”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԴԿ ղեկավար Արամ Սարգսյանը:

Վերջինս նշեց, որ իր համար սպասելի էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի չառաջադրվելու որոշումը, քանի որ բիզնեսով զբաղվող մարդը առաջին հերթին պետք է մտածի իր ունեցվածքի պահպանման մասին: Ինչ վերաբերում է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին, ապա, Սարգսյանի խոսքով, առաջին նախագահն այնքան հանդուրժողական չի լինի, որ պաշտպանի մեկ այլ թեկնածուի: 

Իսկ թե նախագահական ընտրություններում ինչ դիրքորոշում է ունենալու ”Դեմոկրատական” կուսակցությունը, Արամ Սարգսյանի տեղեկացմամբ, կորոշվի կուսակցության ընդլայնված նիստում, որը կայանալու է հունվարի 15-20-ը:

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ