27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ախպեր, սա եզակի բան ա, տեսնես որ պաշտոնյան պիտի գնա … /ֆոտո/

Եթե տեղացող ձյունը ուրախություն է պատճառում երեխաներին, ապա մեծահասակների համար այն նոր հոգսեր է բերում, մանավանդ վարորդների: “Ասա մի լապատկա աղը ինչ ա, որ չեք ցանում, մենք էլ ազատ քշենք, մի երկու կոպեկ փող առնենք, վաղն էլ վարկ պիտի փակեմ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց տաքսիստ Արթուրը:

Նրա խոսքով, չնայած մի քանի օր առաջ ռադիոն ասել էր, որ Երեւանը պատրաստ է ձմռանը, բայց պարզվեց՝ “սկի էլ” պատրաստ չէ: Լսում էի նրա դժգոհությունների շարանը, երբ նկատեցի, որ ինչ-որ մեքենայից աղ են ցանում: “Ախպեր, սա եզակի բան ա, տեսնես որ պաշտոնյան պիտի գնա` աղ են ցանում, իրիկունը սաղ կսառչի, չենք կարա քայլենք”,-եզրակացրեց վարորդը, քանի որ ես արդեն տեղ էի հասել:

Դատելով երեւանյան խցանումներից` շատերը դեռ ստիպված կմնան ճանապարհներին եւ կանգառներում` երթուղայինին սպասելով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ