25 Փետրվարի, Երեքշաբթի, 2020
KFC

Հավաքվել էին գլուխ գլխի

unnamed (2)

Հոկտեմբերի 16-ին ոստիկանությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Քննարկման առարկան ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2015 թվականի ինն ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներն էին: Արձանագրված ցուցանիշներին անդրադարձավ Վլադիմիր Գասպարյանը: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը:

Հաշվետու զեկույցով հանդես եկավ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը՝ ըստ տարածքների և աշխատանքային ուղղությունների վերլուծելով օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները, ձեռքբերումներն ու թերացումները:

Առաջադրված խնդիրները լիարժեք ու նախատեսված ժամկետներում լուծելու հարցում կարևորելով ոստիկանության ծառայողների ընտրության, մասնագիտական պատրաստվածության, բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավման առաջնահերթությունը՝ Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ որոշ ծառայողների պրոֆեսիոնալիզմի ցածր պատրաստականությանը, մասնագիտական ու մարդկային անբավարար որակներին և ընդգծեց այդ հարցն արմատապես լուծելու անհրաժեշտությունը:

Ոստիկանության պետը կարևորեց անձնակազմերի պատրաստականությունը բարելավելու, աշխատանքային ու կատարողական կարգապահության մակարդակը բարձրացնելու, երիտասարդ կադրերի վերապատրաստման գործում վետերանների ուժերն օգտագործելու անհրաժեշտությունը և որպես այս խնդիրների իրականացման գրավական կրկին ընդգծեց հետևողական գործնական պարապմունքների նշանակությունը. Վլադիմիր Գասպարյանն արտաքին ծառայությունների պատասխանատուներին հրահանգեց ուշադիր լինել քաղաքացիների հանդեպ, ընդառաջել նրանց բոլոր խնդիրներին, առանձնակի հոգածությամբ վերաբերվել սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող քաղաքացիներին, օժանդակել նրանց տեղաշարժվելիս, մշտապես լինել օգնության կարիք ունեցողների կողքին:

Ոստիկանության պետը հատուկ ընդգծեց նաև անչափահասների հետ տարվող աշխատանքը և  ոստիկանության գործունեության մեջ դեռահասների հիմնախնդիրները առաջին պլան մղելու անհրաժեշտությունը: Ամփոփելով օպերատիվ խորհրդակցությունը՝ Վլադիմիր Գասպարյանն ընդհանրացրեց հաշվետու շրջանում ոստիկանության գործունեության տարբեր ոլորտների վերաբերյալ դիտարկումներն ու գնահատականները:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ