27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԱՄՆ պետդեպի զեկույցը՝ Հայաստանում կրոնական ազատությունների վերաբերյալ

ԱՄՆ պետդեպը հրապարակել է «Միջազգային կրոնական ազատություն-2014» զեկույցը, որում Հայաստանին առնչվող հատված էլ կա։ Զեկույցում ասվում է, որ Հայաստանի սահմանադրությունը երաշխավորում է կրոնական ազատությունն ու հաստատում եկեղեցու և պետության տարանջատվածության սկզբունքը՝ միաժանակ ճանաչելով Հայ առաքելական եկեղեցին որպես ազգային եկեղեցի և ազգային ինքնության պահապան:

Զեկույցում նշվում է, որ 3.1 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանում 2011 թվականի տվյալներով բնակչության 92 տոկոսն իրեն Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է համարում: Մյուս կրոնական խմբերի մեջ, որոնք կազմում են բնակչության 5 տոկոսից պակաս մասը, մտնում են Հռոմեական կաթոլիկ եկեղեցու և Հայկական Մխիթարյան միաբանության հետևորդ կաթոլիկներ, ուղղափառ քրիստոնյաներ, հայ ավետարանչական եկեղեցու հետևորդ քրիստոնյաներ, մոլոկաններ, հիսունականներ, յոթերորդ օրվա ադվենտիստներ, բապտիստներ, խարիզմատիկ քրիստոնյաների տարբեր խմբեր, Եհովայի վկաներ, Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու հետևորդներ (մորմոններ), եզդիներ (եզիդիզմին հարող ոչ մահմեդական քրդեր), հրեաներ, սուննի մահմեդական քրդեր, շիա մահմեդականներ և հեթանոսներ:

ԱՄՆ պետդեպի նոր զեկույցում նշվում է նաեւ, որ թեպետ օրենքը սահմանում է, որ հանրային կրթությունն աշխարհիկ է, սակայն հայկական դպրոցներում 5-11-րդ դասարանների աշակերտներն անցնում են Հայ առաքելական եկեղեցու պատմություն: Եկեղեցին իրավունք ունի մասնակցելու այդ դասագրքերի և դասընթացը վարող ուսուցիչների պատրաստման գործընթացին:

Նշվում է, որ Հայ առաքեալական եկեղեցու հետևորդներն ունեն անվճար մուտք կամ իրավունք ունենալու ներկայացուցիչներ հիվանդանոցներում , մանկատներում, գիշերօթիկներում, զորամասերում, մինչդեռ մյուս կրոնական խմբերի ներկայացուցիչները վերոնշյալ վայրերում կարող են իրենց ներկայացուցչին ունենալ միայն այդ նպատակով հարցում անելու և դրական պատասխան ստանալու պարագայում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ