26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Աբրահամյանը «Ալյանսի» հոգը չէ

Կուսակցություն ստեղծելու և հայաստանյան քաղաքական դաշտ իր մուտքի վերաբերյալ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Արբահամյանի հայտարարությունների վերաբերյալ «Ալյանս» կուսակցությունում քննարկումներ տեղի չեն ունեցել: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում հայտարարեց «Ալյանսի» մամուլի խոսնակ Վարդան Քոչարյանը:

Արդյո՞ք «Ալյանսը» Արա Աբրահամյանին և նրա ստեղծվելիք կուսակցությանը մրցակից համարում է, Վարդան Քոչարյանն արձագանքեց. «Առայժմ չգիտեմ կուսակցություն ստեղծվա՞ծ է, թե՞` ոչ: Լսել եմ միայն կուսակցություն ստեղծելու մտադրությունների մասին: Երբ կլինի կուսակցությունը, երբ կծանոթանանք կուսակցության ծրագրին, այդ ժամանակ ինչ-որ բան կմեկնաբանեմ: Ամեն դեպքում դա մեկնաբանելն իմ տիրույթում չէ, ես «Ալյանս» կուսակցության խոսնակն եմ, կարող եմ մեկնաբանել մեր կուսակցության հետ տեղի ունեցող կամ տեղի ունենալիք իրադարձությունները, որևէ այլ կուսակցության վերաբերյալ մեկնաբանություն չեմ կարող տալ»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ