23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ովքեր դեմ են, նշանակում է՝ կողմ են վերարտադրությանը. Մինասյան

Այսօր Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը «Սահմանադրական բարեփոխումները Հայաստանում» խորագրով հանրային քննարկում էր կազմակերպել:

Քննարկմանը ներկա ՀՅԴ կուսակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ ովքեր դեմ են այս փոփոխություններին, նրանք կողմ են այսօրվա իշխանությունների վերարտադրմանը: Ըստ  նրա՝ բոլոր երեք նախագահներն էլ ունեն իրենց իշխանությունները պահելու անհրաժեշությունը և հենց դա է պատճառը, որ պետք է կատարել փոփոխություններ, որպեսզի կանխել ցանկացած տեսակի վերարտադրություն:

Նա ուղիղ մեջբերում արեց նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 1994 թվականի ապրիլի 25-ի սահմանադրության ընդունման մասին ելույթից՝ հորդորելով այն համեմատել այսօրվա հետ:

«Այսպես կոչված՝ ազգային համաձայնության կայացման և ներկա իշխանություններից ազատվելու միակ օրինական, միաժամանակ ամենակարճ ճանապարհը սահմանադրության ընդունումն ու նոր ընտրություններն են»,- Տեր-Պետրոսյանին մեջբերեց Արծվիկ Մինասյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ