26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Եկեղեցականների նոր նշանակումներ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կառույցներում և Հայոց Եկեղեցու թեմերում կատարվել են հոգևոր սպասավորների նոր նշանակումներ: Այս մասին հայտնում է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

Հոգեշնորհ Տ. Սերովբե վարդապետ Իսախանյանը, ազատվելով Հոլանդիայում Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի փոխանորդի պաշտոնից, նոյեմբերի 1-ից ծառայության է անցնելու Գերմանիայի հայոց թեմում:
Հոգեշնորհ Տ. Առեն վարդապետ Շահենյանը, ազատվելով Մեծ Բրիտանիայի հայոց թեմում ստանձնած պարտականություններից, նոյեմբերի 1-ից իր հոգևոր ծառայությունը կշարունակի Հոլանդիայի հայոց եկեղեցական համայնքներում` Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի իշխանության ներքո:

Հոգեշնորհ Տ. Մինաս աբեղա Հախվերդյանն ուսումնառությունը Ռուս Ուղղափառ Եկեղեցու Մոսկվայի հոգևոր ակադեմիայում շարունակելու նպատակով ազատվել է Մայր Աթոռի Դիվանատան Եկեղեցական-ժողովական կառույցների գրասենյակի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականություններից: Դիվանատան Եկեղեցական-ժողովական կառույցների գրասենյակի տնօրեն է նշանակվել Արժանապատիվ Տ. Արսեն քահանա Միրզոյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ