27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Դեղատան աշխատողը նաեւ բժիշկ է. Հայկական ժամանակ

Երեւանի թիվ մեկ պոլիկլինիկայի թերապեւտներից մեկն օրերս “Հայկական ժամանակ”-ի զրույցում մտահոգություն հայտնել է տարածված մի երեւույթի կապակցությամբ, երբ հիվանդը գնում է դեղատուն, հայտնում իր բողոքները, եւ դեղատան աշխատակիցը նրան խորհուրդ է տալիս ընդունել այս կամ այն դեղը: Թերթի զրուցակից թերապեւտի խոսքով, բացի այն, որ դեղատներում հաճախ աշխատում են ոչ մասնագետները, նաեւ հաճախորդին որեւէ դեղ առաջարկելիս` նրանք առաջնորդվում են իրենց, այսպես կոչված, այրվող (ժամկետանցին մոտ) դեղերը սպառելու նպատակադրությամբ:

“Դեղատան աշխատողներն աջուձախ դեղեր են նշանակում եւ իրենց այրվող այդ դեղերը սպառում են, վաճառում են` ի վնաս մեր ժողովրդի, մեր բնակչության առողջության: Մարդը գնում է, ասում` բուկս ցավում է, դեղ ունե՞ս, նա էլ` հա, էս վերցրու եւ կխմես: Չի կարելի: Եվ հետո մի մոռացեք, որ դեղատանն աշխատող մարդկանց հիմնական մասը բարձրագույն կրթություն չունի, ավարտել է բժշկական ուսումնարան եւ նույնիսկ բուժքույր չի: Մենք ունենք գրագետ, փայլուն բուժքույրեր, որ նույնիսկ նրանք չեն համարձակվում բժշկից առաջ նշանակում կատարել: Դեղատան աշխատողների մեծ մասն ուղղակի վաճառող է: Մենք բոլորս զայրանում ենք, բայց ոչինչ անել չենք կարող”,- իր անհանգստությունն է հայտնել բժշկուհին` ընդգծելով, որ ինքնաբուժությամբ զբաղվելը հղի է անցանկալի հետեւանքներով, ընդհուպ` մինչեւ ողբերգական ավարտ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ