27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ասել եմ՝ նախագահ Սերժ Սարգսյանը կարգադրել է. Հայկական Ժամանակ

Կառավարության երեկվա նիստում փոքրիկ միջադեպ եղավ, որից կարելի է ենթադրել, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կորցրել է գործընկերների նկատ­մամբ վստահությունը և կասկա­ծում է նրանց հավատարմու­թյանն ու ենթարկվելու պատրաս­տականությանը։

Երբ էկոնոմիկայի նախարար Կարեն ճշմարիտյանը գործադի­րին էր ներկայացնում Հայաստա­նի ներդրումային քաղաքականու­թյան հայեցակարգը, նշելով, որ ընդհանուր ներդրումներն աճել են, կառավարության որոշ ան­դամներ ժպտացին, ինչը վարչապետին դուր չեկավ։ «Ինչի՞ այդ­պես ոգևորվեցիք։ Լավ բան ա ասում դրա համա՞ր, թե՞ հավատ չի ներշնչում դրա համար։ Պետք է հիմնավորենք պարոն ճշմա– րիտյանի ասածները, իսկ եթե ոմանց դա դուր չի գալիս, դա ձեր ներքին և արտաքին պրոբլեմն է»,– կառավարության անդամնե­րին դիմեց Հովիկ Աբրահամյանը։

Նրա երկրորդ դիտողությունն ուղղված էր Պետգույքի կառա­վարման վարչության պետ Սր­ման Սահակյանին, որը հաճախ է ընկնում վարչապետի «դռբի» տակ։ Արման Սահակյանը գոր­ծընկերներին ներկայացրեց նա­խագիծ, ըստ որի Երևանի Մամիկոնյանց 60 հասցեում գտնվող 3910,6 քմ մակերեսով շենք-շինությունները և դրանց օգտագործ­ման ու սպասարկման համար հատկացված 0,3 հեկտար հողա­մասը կնվիրվի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանին։

Նպատակը հն­դիկ ուսանողների համար հան­րակացարանի կառուցումն ե Սա­կայն վարչապետը գտավ, որ Սր­ման Սահակյանը հարցը բոլորի համար մատչելի ներկայացնել չգիտի եւ դիտողություն արեց նրան։ «Հազար անգամ ասել եմ հարցերը հասկանալի ներկա­յացրեք։ Ասել եմ՝ նախագահ Սերժ Սարգսյանը կարգադրել է հարցե­րը հասկանալի ներկայացնել։ Ին­չի՞ եք ամեն անգամ խառը բա­ներ խոսում»,– Սահակյանին դիտողաթյուն արեց վարչապետը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ