26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ո՞ր պատգամավորները կհանձնեն հայոց լեզվի քննություն

Սահմանադրության բարեփոխումների նախագծով հայոց լեզվի քննություն պետք է հանձնեն միայն ռուսական կամ որևէ այլ օտար լեզվով կրթություն ստացած պատգամավորները: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Վերջինս նաև կատակեց, թե 131 հոգու համար ստուգիչ հանձնաժողով հո չեն կազմելու:

Հիշեցնենք, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ էր անդրադարձել այդ հարցին: Վերջինս անդրադառնալով հարցին, թե պատգամավորների համար հայոց լեզվի քննություն նախատեսվում է Սահմանադրության բարեփոխումների նախագծում, թե ոչ, ասել էր, որ որ դա հատուկ նշված է հայոց լեզվի դերակատարությունը բարձրացնելու համար, սակայն չի ենթադրում քննություն:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ