26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կենտրոնական բանկը կանխատեսում է

Ազգային ժողովում այսօր կշարունակվի քննարկվել ՀՀ կենտրոնական բանկի 2015 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագիրը: Նկատենք, որ ՀՀ ԿԲ-ն կանխատեսել է, որ 2015 թվականի ընթացքում 12-ամսյա գնաճը կտատանվի հիմնականում 4 % (+ 1.5 տոկոսային կետ թույլատրելի միջակայքի վերին հատվածում) և տարեվերջին կմոտենա նպատակային ցուցանիշին՝ կանխատեսվող հատվածում կայունանալով  դրա շուրջ:

Արտաքին տնտեսական անբարենպաստ միջավայրի պարագայում 2015 թ-ին տնտեսական աճի տեմպերը կդանդաղեն, իսկ կանխատեսվող հորիզոնի մնացած հատվածում կարագանան՝ աստիճանաբար մոտենալով երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակին:

Հիշեցնենք, որ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի փոխանցմամբ՝ 2014 թվականի չորրորդ եռամսյակում պահպանվել է ներքին ցածր պահանջարկ, որի մասին են վկայում մասնավոր սպառման աճի տեմպերի դանդաղումն ու ներդրումային թույլ ակտիվության պահպանումը՝ հիմնականում պայմանավորված արտերկրից և հատկապես ՌԴ-ից ստացվող դրամական փոխանցումների զգալի կրճատմամբ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ