26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Տպավորություն է ստեղծվում` Քոչարյանն անկեղծ չի. քաղաքագետ

«Սահմանադրական բարեփոխումները պետականության լիկվիդացիայի ուղիղ ճանապարհ է Հայաստանում: Բոլոր փաստարկները, որ բերվում են , թե իբր եվրոպական երկրները անցել են խորհրդարանական համակարգի՝ կեղծ են: Ինչի՞ Ֆրանսիան՝ Եվրոպա չի՞:

Միացյալ նահանգների հզորությամբ երկիր կա՞: Ոչինչ, որ մենք 4-5 թագավորական դինաստիա ենք ունեցել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Շիրինյանը նշում է, որ Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման փաստը իր համար՝ սրբության սրբոց է, սակայն.«Այդ հանրապետությունը ուներ մի մեծ թերություն՝ խորհրդարանական էր,-քաղաքագետը հավելեց,-այդ խորհրդարանական ղեկավարմամբ հանրապետությունը 2 տարվա կյանք ունեցավ և 4 անգամ կառավարություն  փոխեց»:

Քաղաքագետը ահազանգող է համարում և Քոչարյանի հայտարարությունը և Սահմանադրական բարեփոխումների իրական պատկերը.

«Ողջունելի է Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, բայց կարծում եմ, որ նա շուտ-շուտ պետք է խոսի, քանի, որ երբ երկրի քաղաքական իրավիճակը սրվելու ժամանակ է միայն խոսում, տպավորություն է ստեղծվում, թե անկեղծ չի»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ