20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Պատգամավորն այժմ նաև հաղորդավարուհի է

«Արարատ» հեռուստաընկերության եթերում մեկնարկել է «Ծնողական համալսարան» հաղորդաշարը, որի հաղորդավարուհին ՀՀԿ-ական պատգամավոր, մասնագիտությամբ մանկավարժ Ռուզան Մուրադյանն է: Henaran.am-ի հետ զրույցում տիկին Մուրադյանը պատմել է հաղորդաշարի ստեղծման գաղափարի մասին:

««Դպրոց կենտրոնների միությունը» բազմից հանդիպումների և քննարկումների ընթացքում խոսել է, որ եթերում կարիք կա ունենալ մի հաղորդում, որը կվերաբերի երեխաների դաստիարակությանը և այդ հարցում կաջակցի ու կօգնի  ծնողներին: Փորձեցինք հարցախույզ ուղարկել ՀՀ բոլոր մարզերի դպրոցներին, անգամ մշակեցինք հարցաթերթիկներ, որ պարզենք, թե ի՞նչ ուղղվածության հաորդումներ կցանկանային տեսնել հեռուստաեթերում:

Դպրոցներից մեզ ուղարկեցին և՛ ձևաչափի, և՛ տևողության, և՛ թեմաների վերաբերյալ դպրոցներում քննարկումների արդյունքները, ստացվեց, որ նման հաղորդման անհրաժեշտությունը կա»,- մանրամասնեց պատգամավորը՝ հավելելով, որ ՀՀԿ-ի կանանց խորհուրդը աջակցեց այդ գաղափարին և առաջարկը ներկայացվեց «Արարատ» Հ/Ը-ին:

Պատգամավորը տեղեկացրեց նաև, որ հաղորդաշարը եթեր է հեռարձակվում յուրաքանչյուր հինգշաբթի օրը, հաղորդման ընթացքում քննարկվում են թեմաները, որոնք առաջարկվել են նամակների միջոցով: Երեք հաղորդաշարերի ընթացքում արդեն իսկ խոսվել է պատժի և խրախուսանքի, ընտանիքում դաստիարակության, ազգային տոների հարգելու վերաբերյալ: Առաջիկայում սպասվում է հաղորդում հայրերի և որդիների միջև անհամաձայնությունների վերաբերյալ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ