26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մեծագույն խնդիր է մնում ԿԸՀ-ի, Դատախազության և Ոստիկանության ձևապաշտական մոտեցումները. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը պատրաստ է իր աշխատակիցների հետ իրենց գիտելիքների  ու աշխատանքի վերաբերյալ հանրային քննարկում կազմակերպել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Անդրեասյանը, երբ լրագրողները խնդրեցին մեկնաբանել ոստիկանության արած այն պնդումները, որ ՄԻՊ-ը շատ անգամ շտապում է իր կայացրած որոշումների մեջ:

ՄԻՊ-ը մեկնաբանեց նաև մեկ այլ տարածված տեսակետ, որ իշխանությունը իրեն ընտրելով թույլ չի տալիս ազատ գործել:

՛՛Ես շնորհակալ եմ ՀՀԿ-ին, որ ինձ ընտրել է, բայց ես պարտական չեմ ոչ մեկին՛՛,-ասաց Անդրեասյանը և հավելեց, որ մինչ այսօր քաղաքական ճնշում օմբուդսմենի վրա չի եղել: ՛՛Ես ոչ մեկի կողմից չեմ ուղղորդվել, որևէ մեկը չի ասել այս մի ասա, կամ այն մի ասա, թեկուզ եթե որևէ մեկին ինչ-որ բան դուր չի եկել՛՛,-ընդգծեց ՄԻՊ-ը:

Հարցին, թե որոնք են Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված ամենամեծ խնդիրները, Անդրեասյանը նշեց, որ ամենախոցելին դատարաններն են, ապա սոցիալական խնդիրները: Իրեն անհանգստացնում են նաև աղքատության մեծ չափերը, որոնք այսօր կան Հայաստանում, երկորդ ցավալի խնդիրը, ըստ Անդրեասյանի, տնտեսականն է, այսինքն՝ այն, որ բացակայում են ազատ մրցակցության պայմանները:

Երրորդ գլխավոր խնդիրը, որ առանձնացրեց ՄԻՊ-ը, ընտրական գործընթացներն են: Չնայած Անդրեասյանը նշեց, որ այս տարվա խորհրդարանական ընտրություններին ունեցանք առաջընթաց, չկար բռնություն, սակայն մեծագույն խնդիր է մնում ԿԸՀ-ի, Դատախազության և Ոստիկանության ձևապաշտական մոտեցումներ ունենալը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ