26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ցավալի է, երբ ոմանք իրենց իրավունք են վերապահում

Տեր Վրթանես Բաղալյանը facebook-ի իր հանրագրում անդրադառնալով, երեկ՝ հոկտեմբերի 2-ին Henaran.am  կայքի  խմբագիր Լիլիթ Դավթյանին անձի ու հավատքի հանդեպ՝ ՄԵԼ համանախագահ Սևակ Հովհաննիսյանի հնչեցրած զրպարտալի մեղադրանքներին գրառել է.

«Ցավալի է, որ ոմանք իրենց իրավունք են վերապահում այլոց հավատքը քննելու, այն դեպքում, երբ Աստված ասում է.«Մի՛ դատեք, որ Աստծուց չդատվեք»: Ավելի վիրավորական է, երբ բարեպաշաշտ և հավատացյալ մարդուն «հավատացյալ» են կոչում «աղանդավոր» իմաստով կամ էլ աղանդավորին հավատացյալ են կոչում:

Համացնացում տեսնելով պարոն Էդուարդ Շարմազանովի տիկնոջ՝ Լիլիթ Դավթյանի հասցեին նմանատիպ արտահայտություն շատ վիրավորվեցի, որովհետև նրանց ընտանիքը Օձունի եկեղեցուն մոտ կանգնած հավատացյալ ընտանիք է:

Բազմիցս այցելել են Օձունի եկեղեցի, մենք միասին եկեղեցում աղոթել ենք, մատաղ ճաշակել ու բաժանել: Պարոն Շարմազանովը ֆինանսապես աջակցում է Օձունում բակայն ճամբար կազմակերպելուն: Տիկին Լիլիթ Դավթյանը նույնպես աջակցում է Օձունի եկեղեցում տարբեր հոգևոր փոքրիկ ծրագրեր իրականացնել:

Երեխաները էլ տարբեր առիթներով ինձ դիմում են , երբ խորհրդի կարիք են զգում: Սիրելի՛ լրատվամիջոցներ, ավելի լավ կլինի աղանդավորներ բացահայտելու կամ հավատաքնությամբ զբաղվելու փոխարեն ակտիվություն ցուցաբերեք, երբ հանիրավի եկեղեցուն կամ եկեղեցականերին քննադատում են կամ էլ գոնե հանիրավի քննադատությունները չհրապարակել կամ տարածել: Բոլորիս դատավորն Աստված, ինչ դատաստանով ուրիշներին դատեք, նույնով էլ Աստված դատելու է ձեզ:

Օրհնությամբ՝ Տեր Վրթանես»:

Հիշեցնենք, որ Լիլիթ Դավթյանը նույնպես արձագանքել է Սևակ Հովհաննիսյանին  «Մի խաբիր քո շրթունքներովը … » մեկնաբանությամբ:

Հիշեցնենք, նաև, որ  Hraparak.am  կայքը տեղիք տալով ստահոդ լուրերին սենսացիայի փնտրտուքով մոտիվացված հրապարակում է արել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ