20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Առողջապահության նախարարությունը զգուշացնում է

Արձանագրվեցին աղիքային վարակիչ հիվանդությունների մի շարք բռնկումներ, որոնք պայմանավորված էին տարբեր գործոններով՝ սննդային, ջրային, կենցաղ-կոնտակտային և բնորոշ էին ամռան սեզոնին: Հատկապես, որ այս տարվա ամառն առանձնահատուկ էր բարձր ջերմաստիճանով: Ներկայումս ևս բարձր է աղիքային վարակիչ հիվանդություններով դեպքերի արձանագրումը, սակայն բռնկումներ չեն դիտվում և դրանք միմյանց հետ համաճարակաբանական կապ չունեն:

Նշենք, որ աղիքային վարակների աճ է դիտվում նաև աշխարհի մի շարք երկրներում՝ հատկապես բռնկումների ձևով: Օրինակ՝ ԱՄՆ-ում մեծ աճ է արձանագրվել սննդային ծագման նորովիրուսային վարակի, Եվրոպայում՝ կամպիլոբակտերիոզների և այլնի: Աշխարհի բազմաթիվ երկրներ ահազանգում են զուգակցված վարակների աճի մասին:  

Բացի այդ, ամբողջ աշխարհում դիտվում են կլիմայի գլոբալ տաքացման հետևանքները: Այս տեսակետից խոցելի են նաև վարակիչ հիվանդությունների հարուցիչները, հատկապես՝ աղիքային վարակների, այդ թվում՝ շիգելաները, խոլերայի վիբրիոնը, ամեոբիազը և այլն:

Հայաստանի Հանրապետությունում այս տարի աղիքային վարակների թվի աճին նպաստել են ոչ միայն  աննախադեպ շոգը, այլև բնակչության մեծ տեղաշարժը:

Առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է.

  • հետևել ձեռքերի հիգիենային՝ լվանալ հաճախակի, յուրաքանչյուր անգամ սնունդ պատրաստելուց  և ուտելուց առաջ, զուգարանից օգտվելուց հետո,
  • պատահական վայրերում չսնվել,
  • չօգտագործել ժամկետանց, ոչ պատշաճ սառնարանային պայմաններում պահվող, բավարար ջերմային մշակման չենթարկված սննդամթերք,
  • սննդամթերքը (մրգեր, բանջարեղեն, հատապտուղներ) օգտագործելուց առաջ լավ լվանալ հոսող, մաքուր ջրով,
  • խուսափել կրեմային հրուշակեղեն, խառը, ոչ ճիշտ պահպանված աղցաններ օգտագործելուց,
  • չգնել  արտաքին միջավայրի գործոնների՝ արևի ճառագայթների և մթնոլորտային տեղումների, ինչպես նաև փոշու, ավտոտրանսպորտի արտանետումների անմիջական ազդեցության ներքո գտնվող մայրուղիներում, փողոցներում, բնակելի շենքերի բակերում բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, փափուկ լցնովի պաղպաղակ, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված, քաբաբ,  տեղում պատրաստվող լցնովի փափուկ պաղպաղակ,  ըմպելիքներ և հյութեր,
  • սննդամթերքը պահել փակ տարողություններում և պատշաճ ջերմային պայմաններում,
  • առանձնացնել հում սննդամթերքը  եփածից, սնունդը լավ եփել կամ տապակել։

Հորդորում ենք աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ գանգատների դեպքում դիմել բժշկական օգնության:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ