27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Դանակի 30 հարվածով սպանել է կնոջը /վիդեո/

«Ընդդեմ կանանց դեմ բռնության» կոալիցիայի անդամներն հոկտեմբերի 1-ին՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի  օրը, Կառավարության շենքի դիմաց պահանջում էին գործադիրից նախաձեռնել Ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենք:

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ նախագահ Լարա Ահարոնյանը նշեց, որ Երևանում արդեն 5 տարի է հոկտեմբերի 1-ը նշվում է որպես ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր, սակայն այն դեռեւս պետականորեն չի ընդունվել:

«Կառավարությունից պահանջում ենք, որպեսզի ընդունի օրենք, որը կկանխարգելի ընտանեկան բռնությունը և այլևս բռնության հետևանքով կանայք ինքնասպանություն չեն գործի, կամ չեն սպանվի ամուսինների կողմից»,-նկատեց Ահարոնյանը:

«Ամենաթեթև ծեծից մինչև սպանության դեպքեր են լինում: Վերջերս Մալաթիայում ամուսինը կնոջը սպանել էր դանակի 30 հարվածով: Ընդհանուր առմամբ անցած տարի 2 000 բռնության դեպք է գրանցվել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Ընդդեմ կանանց բռնության» կոալիցիայի անդամ Ֆրիդա Մինասյանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ