26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Այ քեզ ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի, ինչպես նաեւ Հայաստանի սահմանային բնակչության դեմ Բաքվի ահանեկչական նկրտումների շուրջ հարցին: Փորձագիտական քաղաքական շրջանակները պարբերաբար մեղադրում են ՀՀ արտաքին գերատեսչությանը ոչ ադեկվատ արձագանքի համար:

«Ադրբեջանը համապատասխան հակահարվածը ստանում է, կարծում եմ մոտակա ժամանակներում խելքը գլուխը կհավաքի, իսկ ինչ կապված է ընդհանուր վիճակի հետ, ապա գիտեք ինչ` իրենք արդեն անցել են բոլոր սահմանները»,- ասաց Քոչարյանը:

Փոխարտգործնախարարը հիշեցրեց 94 թվականին ընդունված զինադադարի պայմանագիրը: «Այսինքն` ստացվում է, որ միջազգային համաձայնագիրը, իր համար ոչինչ է: Այսինքն` նույն վարվելակերպն է, որը այսօր վարում են տարբեր ահաբեկչական կազմակերպությունները, նույն ձեռագիրը. մարդկանց սպանել, հուշարձանները ոչնչացնել» :

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ