27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հոկտեմբերը անակնկալներ է խոստանում.Հիդրոմետից զգուշացնում են

Այսօր` սեպտեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ  Գագիկ Սուրենյանն տեղեկացրել է , որ հոկտեմբեր ամիսը այս տարվա մեջ մայիսից հետո ամենախոնավ ամիսն է լինելու:

Ըստ նրա`  միջին կլիմայական ցուցանիշների համեմատ հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ օդի միջին ջերմաստիճանը 5 աստիճանով ցածր է լինում. «Հոկտեմբերի 1-3-ը հանրապետության տարածքում եղանակը որոշակիորեն անկայուն կլինի, 1-ին և 3-ին հիմնականում հյուսիսային շրջանաներում, իսկ հոկտեմբերի 2-ին ցիկլոնի անցման պայմաններում շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում: Ջերմային ֆոնը ամսի 1-ին կմնա անփոփոխ, իսկ արդեն հոկտեմբերի 2-ից  կներթափանցեն որոշակի ցուրտ օդային հոսանքներ ու օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով»:

Երևանում ամսվա առաջին տասնօրյակում ցերեկը կլինի +25 +27 աստիճան, իսկ երկրորդ տասնօրյակում` գիշերը -1 +1 աստիճան:

Գագիկ Սուրենյանը հավելեց, որ այս պահին ցրտահարություններ չեն կանխատեսում, առանձին օրերին հնարավոր ցածր ջերմաստիճանի մասին կտեղեկացնեն նախօրոք:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ