25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Երեխաներին մատակարարվող սննդի հաշվին որևէ թերացում ներելի չէ»

Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ  հանրակրթական  դպրոցների ճաշարանները սպասարկող կազմակերպություններին տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ զեկուցվել է, որ թերություններ են գրանցվել քաղաքապետարանի ենթակայության 17 դպրոցներում: Քաղաքապետը հանձնարարել է  խիստ հսկողության տակ պահել գործընթացը և շարունակել  շրջայցերը  դպրոցների ճաշարաններ: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:

«Եթե համապատասխան կազմակերպությունները սահմանված ժամանակում չեն կատարում  իրենց տրված հանձնարարականները, ապա առանց քննարկումների  խզեք նրանց հետ կնքված պայմանագրերը: Բոլորը պետք է հասկանան, որ երեխաներին մատակարարվող սննդի հաշվին որևէ թերացում ներելի չէ», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Պատասխանատուները նաև զեկուցել են, որ մայրաքաղաքում ներառական կրթություն իրականացնող բոլոր դպրոցների սնունդը ձեռք է բերվում կենտրոնացված կարգով ու գործընթացը մշտական հսկողության ներքո է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ